Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլն է իրացրել «Յուվենտուսի» կազմում պաշտոնական հանդիպման ժամանակ:
Ռոնալդուն դուբլ է ձևակերպել Թուրինի ակումբի համար 4-րդ խաղում՝ ակումբն իր դաշտում ընդունել է «Սասուոլո» թիմին Ա սերիայի շրջանակում, գրում է Meduza-ն:
Երկու գոլն էլ Ռոնալդուն իրացրել է երկրորդ խաղակեսի սկզբում: «Յուվենտուսը» հաղթել է 2:1 հաշվով և շարունակում է Ա սերիայի առաջատարը լինել 4 հաղթանակ տանելով 4 խաղում:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2017/2018 խաղաշրջանից առաջ: Մինչ այդ նա 9 տարի հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, որտեղ 450 գոլ է խփել 438 պաշտոնական խաղում: