Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ է ուղարկել սիրիական Իդլիբ: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին:
50 տրանսպորտային միջոցից բաղկացած շարասյունը, որը տանկեր և այլ ռազմատեխնիկա էր տեղափոխում, հասել է Ջիսր էշ Սուգուր քաղաք, որտեղ գտնվում է թուրքական դիտակետերից մեկը, գրում է Lenta.ru-ն Hürriyet-ի վրա հղումով:
Էրդողանը դա բացատրել է «Իդլիբի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ»:
Սեպտեմբերի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել է իրավիճակն Իդլիբում:
Իդլիբն այժմ Սիրիայի վերջին խոշոր շրջանն է, որը վերահսկվում է զինյալ ընդդիմության կողմից: Ըստ Մոսկվայի և Դամասկոսի, այնտեղ են նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ գրոհայիններ: