17 սեպտեմբերի 2018 - 20:29 AMT
Արարատ լեռան լանջին մեծ հրդեհ է, այն տեսանելի է ՀՀ տարածքից

Արարատ լեռան լանջին մեծ հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է անգամ ՀՀ սահմանամերձ տարածքներից։

Թուրքական մամուլի հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է դեռևս սեպտեմբերի 14-ին։

Այն զբաղեցնում է մինչև 2000 ակր (800 հա) տարածք, որից 160 հեկտարն՝ անտառ։

Հրդերի պատճառը պարզել չի հաջողվել։

Մարել հրդեհը դեռևս չի հաջողվում: