18 սեպտեմբերի 2018 - 13:07 AMT
ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին. Քննարկվել է հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: