Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ: Նշվում է, որ այդ հայտարարությունը դերասանն արել է Փհենյանում:
«Ես մտադիր եմ հոկտեմբերին Թուրքիա այցելել և խոսել Էրդողնաի հետ»,-ասել է Դեպարդյեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին Aydinlik թեթրի վրա հղումով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանս Պրես գործակալությունը, լրագրողները տեսել էին Դեպարդյեին հյուսիսկորեական մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի բարում: Փհենյանում հիմա պատրաստվում են տոնել ՀԿԺՀ հիմնադրման 70-ամյակը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2013-ի հունվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Դեպարդյեին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին: Դրանից հետո, Ռուսաստանից դուրս մշտապես բնակվող դերասանը գրանցում է ստացել Սարանսկում: Դեպարդյեն պահպանել է նաև Ֆրանսիայի քաղաքացիությունը: