19 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT
Մեսսին գերազանցել է Ռոնալդուին ՉԼ-ում հեթ-տրիկերի քանակով

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի խաղերում հեթ-տրիկերի քանակով:

Ֆուտբոլիստը 3 անգամ աչքի է ընկել մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում հոլանդական ՊՍՎ-ի (4:0) հետ հանդիպմանը: Այդպիսով, Մեսսին իր 8-րդ հեթ-տրիկն է ձևակերպել Չեմպիոնների լիգայում և այդ ցուցանիշով գերազանցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի հաշվին 7 հեթ-տրիկ կա, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:

Պորտուգալացին առաջին անգամ մասնակցել է նոր ակումբի խաղերին սեպտեմբերի 19-ին: Իտալացիներն արտագնա խաղում կհանդիպեն իսպանական «Վալենսիայի» հետ:

Մեսսին «Բարսելոնայի» կազմում 4 անգամ դարձել է գլխավոր եվրոպական ակումբային մրցաշարի հաղթող: Ռոնդալուն մեկ անգամ է Չեմպիոնների գավաթին արժանացել ՄՅՈւ կազմում, ևս 3 անգամ՝ Մադրիդի «Ռեալի» կազմում, որտեղից հեռացել է 2018-ի ամռանը: