19 սեպտեմբերի 2018 - 17:18 AMT
$88 մլն՝ Երևանում ջերմոց հիմնելուն. Կստեղծվի 700 աշխատատեղ

Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Նորագավիթ թաղամասի՝ ամայացած 60 հա հողամասի վրա մոտ $88 մլն-ի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը ջերմոց կկառուցվի: Այս մասին նշված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում:

Նշվում է, որ կառուցվելիք կիսափակ ջերմատնային համալիրը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 700 մշտական աշխատատեղ, ինչի արդյունքում կընդլայնվեն ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: