20 սեպտեմբերի 2018 - 10:33 AMT
Կույր կամ թույլ տեսնողները կքվեարկեն բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներով

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին հնարավորություն կունենան ինքնուրույն մասնակցելու նաև կույր և թույլ տեսողությամբ ընտրողները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցելբրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներինկտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք կապահովեն այդ ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը: