Մինչև 2018 թվականի վերջ հանրապետական նշանակության ճանապարհների բերկարգման և կառուցման պլանը կգերակատարվի 50%-ով, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:
Ընթացիկ տարվա պետական բյուջեով ոլորտին հատկացվելիք գումարից ավելի գումար չի ծախսվելու:
Նշվում է նաև, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ 3»-ի աշխատանքների տեմպը և ծավալը բազմապատկվել է 5 անգամ:
2018-ին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են մոտ 47,4 մլրդ դրամ` 25 ծրագրի իրականացման համար: