20 սեպտեմբերի 2018 - 14:24 AMT
ՆԱՏՕ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին ջանալ ԼՂ կարգավորման համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Բաքվում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և կոչ ենք անում Ադրբեջնի և Հայաստանի կառավարություններին ջանքեր գործադրել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Գյոթեմյուլերը լրագրողներին, հայտնում է «Interfax-Ադրբեջանը»:

Նա նաև կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհը:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բայց, ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալուս առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,- նշել էր վարչապետը՝