20 սեպտեմբերի 2018 - 17:15 AMT
Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի Անկախության տոնին. Հայտնի չէ՝ Սարգսյանը կլինի, թե՝ ոչ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 21-ին չեն մասնակցի Անկախության օրվա տոնակատարությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեռևս պարզ չէ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերը, թե՝ ոչ։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ նախկին նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տոնի միջոցառումներին: