Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 21-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Սեպտեմբերի 22-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, 23-26-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: