23 սեպտեմբերի 2018 - 08:16 AMT
Ալիևը դատապարտել է Երևանում դեռ չկայացած ընտրություններին չեղած արձագանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան իր էջում քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից ու որևէ արձագանցից 1 օր շուտ։

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը ՀՀ-ում կայացած վերջին ընտրություններին պետք է հետաքննվի», - գրել է նա սեպտեմբերի 22-ին։

Ավագանու ընտրությունները Երևանում տեղի են ունենում սեպտեմբերի 23-ին։