23 սեպտեմբերի 2018 - 10:59 AMT
Քոչարյանի որդին դատի է տվել Վանեցյանին և հրապարակային հերքում պահանջել զրպարտության համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ դեմ դատական հայց է ներկայացրել: Այդ տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։

Հայցվոր Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից 2 մլն դրամի չափով փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջել զրպարտության դիմաց, հայտնում է yerevan.today-ը:

ԱԱԾ տնօրենը սեպտեմբերի 22-ին որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք, հայտնում է Pastinfo-ն:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի 6 միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»,- հայտարարել է Վանեցյանը:

Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու:Նահավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - ասել է նա։

Քոչարյանն ի պատասխան հայտարարել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չուներ:

ԱԱԾ տնօրենի դեմ քաղաքացիական հայցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։