24 սեպտեմբերի 2018 - 10:26 AMT
Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովին

Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանիարտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այն կլինի երկու երկրի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը: Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Ավելի վաղ, ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» գրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում: