25 սեպտեմբերի 2018 - 12:01 AMT
Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում է

Ծաղկաձորն ընդգրկվել է 2018-2019թթ. ձմռանը ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող հանգստավայրերի ցանկում են ընդգրկվել ղազախական Չիմբուլակը, վրացական Գուդաուրին, ադրբեջանական Շահդագը, բելառուսական Սիլիչին, հայկական Ծաղկաձորը, ուզբեկական Չիմգանը, ղրղզական Կարակոլը, բելառուսական Լոգոյսկը, ադրբեջանական Թուֆանդաղը և ղազախական Ալթայան Ալպերը:

Ըստ գործակալության, ՌԴ համար մերձավոր արտասահմանյան և ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերում ռուս զբոսաշրջիկները ծրագրում են միջինը 7 օր անցկացնել: Ծաղկաձորում հանգստի զբոսաշրջիային բյուջեն կկազմի օրական $80, ներառյալ գիշերակացն ու սնունդը:

Վարկանիշը ներկայացվել է ըստ 2018/19 ձմռան շրջանում զբոսաշրջային ուղևորությունների վերլուծության արդյունքների: