25 սեպտեմբերի 2018 - 18:04 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ՀՀ-ի օրինակը ցույց տվեց՝ ինչ մեծ ներուժ ունի երիտասարդությունը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում դարձյալ անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությանը և դրանում հայ երիտասարդության առանցքային դերակատարությանը:

«2018 թվականին Հայաստանի երիտասարդությունը երկրում խաղաղ քաղաքական փոփոխությունների կենտրոնում էր, սա ցույց տվեց, թե ինչպիսի մեծ ներուժ ունի երիտասարդությունը՝ հանուն ժողովրդավարության իր ձայնը բարձրացնելու համար», - մասնավորապես ասել է Գուտերեշը:

Ավելի վաղ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համարում է ներքաղաքական նմանօրինակ հարցերը լուծելու հիանալի օրինակ: