26 սեպտեմբերի 2018 - 18:04 AMT
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, հանդիպել տեղի հայ համայնքին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել գլխավոր անսամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը, ելույթ ունեցել, հանդիպել մի շարք գործընկեր երկների ղեկավաների հետ: