26 սեպտեմբերի 2018 - 18:37 AMT
Փաշինյանը մասնակցել է Թրամփի ընդունելությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Փաշինյանն ավելի վաղ ելույթ էր ունեցել Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, հանդիպել տեղի հայ համայնքին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել գլխավոր անսամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը, հանդիպել մի շարք գործընկեր երկների ղեկավաների հետ: