27 սեպտեմբերի 2018 - 14:57 AMT
Facebook-ը վիրտուալ իրականության սաղավարտ է ներկայացրել

Facebook ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Quest համակարգը, որը վաճառքի կհանվի 2019-ի գարնանը: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Սարքի արժեքը կլինի $399:

Ընկերությունը հայտարարել է, որ նոր պրոդուկտը թույլ կտա օգտատերերին վիրտուալ իրականության ցանկացած ուղղությամբ նայել և շարժվել դրա միջով «ճիշտ այնպես, ինչպես իրական աշխարհում», գրում է «Վեդոմոստին»:

2 փոքր էկրան (մեկական յուրաքանչյուր աչքի համար) ունեցող ակնոցի մեջ ներկառուցված են հատուկ սենսորներ, որոնք որոշում են մարդու դիրքը տարածության մեջ:

Oculus Quest-ը նաև սենսորային սարքեր ունի, որոնք թույլ են տալիս օգտատերերին գործակցել մարդկանց ու օբյեկտների հետ: Համակարգում 50 խաղ կա, ժամանակի հետ դրանց քանակը կաճի: