27 սեպտեմբերի 2018 - 14:06 AMT
Որքան և ինչպես. Սպառողի ծախսած էլէներգիայի վերահաշվարկը կհստակեցվի

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների փոփոխությունների նախագիծ է մշակել, որով կհստակեցվեն մատակարար-սպառող հարաբերությունները, կընդլայնվի սպառողին տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Նախագծով սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի ավելի ծավալուն տեղեկատվություն, որի շնորհիվ վերջինիս համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը.

Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային և գիշերային սակագնի:

Նշվում է նաև, որ սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով, մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը.