28 մայիսի 2008 - 16:11 AMT
Հայաստանի ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարները հանդիպումներ կունենան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նրանք կհանդիպեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, ինչպես նաեւ կմասնակցեն Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: