27 սեպտեմբերի 2018 - 17:06 AMT
Ռոմիկ Մարգարյանը՝ ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ

Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:

Համապատասխան որշումը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նշանակումն արվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի‚ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: