28 սեպտեմբերի 2018 - 10:44 AMT
ԱԳ նախարար. ՀՀ-ն արտաքին հարաբերություններում որդեգրել է շարունակականության սկզբունքը

Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր ներգրավվածության սկզբունքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ հանդիպմանը՝ ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները:

Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտինը և Էնդրյու Շոֆերը հայտարարությամբ են հանդես եկել սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից: