28 սեպտեմբերի 2018 - 12:32 AMT
Մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի

Հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19։00 -ին, «Ազատության» հրապարակում կկայանա մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։

Ամեն տարի Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով զոհվում են մարդիկ, որոնց զգալի մասը՝ կանայք են։ Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ 2018-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության զոհ է դարձել 8 մարդ։ Իսկ 2010-2017 թթ․ ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով առնվազն 50 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։

Կոալիցիան կոչ է անում հիշել զոհերին և համատեղ ջանքներն ուղղել ընտանեկան բռնության կանխարգելմանը։

2018-ի հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը:2021-2022 թվականներին կստեղծվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված առաջին ապաստարանները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

Ընթերցեք նաև. ԶԼՄ. Հուլիսի 1-ից ՀՀ-ում ընտանեկան բռնության 450 դեպք է գրանցվել