Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բացի քաղաքական օրակարգից հագեցած է լինելու նաև մշակութային, տնտեսական և մի շարք այլ հարակից միջոցառումներով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի տաղավարի պատասխանատու Պատրիկ Դեվոտուրը՝ հավելելով, որ հոկտեմբերի 7-12-ը Երևանի կենտրոնում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը», որի կազմում կգործեն Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, աֆրիկյան երկրների, տաղավարներ:
Նա նշել է, որ Ֆրանսիայի տաղավարը ներկայացվելու է 150քմ տարածքում, որտեղ համատեղվել են բազմաթից տնտեսական, մշակութային, կրթական միջոցառումներ, 3D անիմացիաներ, հայտնում է Panorama.am-ը
Տաղավարում կիրականացվի բլոգերների վերապատրաստում, վարսահարդարման ցուցադրություն, խոհարարական մրցույթ, ֆրանսերենի դասընթացներ սկսնակների համար ու վերապատրաստում՝ դասավանդողների համար։
Ֆրանսիայի տաղավարում լինելու են ծրագրեր՝ գործարարություն և զարգացում, թվային ոլորտ, մեդիաներ և մշակույթ, արհեստներ, գիտելիք և լեզուներ թեմաներով։
Դեվոտուրը նշել է, որ ֆրանսերեն լեզուն ոչ միայն կիսվելու ու օգտագործելու համար է, այլ նաև ստեղծագործելու ու հաջողության հասնելու՝ «Հնարավորությունների ֆրանսերեն», ինչպես բնորոշում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսերենի շուրջ կհամախմբվեն ֆրանսիական TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը, ֆրանսիական ինստիտուտը։
Միջոցառումների շարքում է նաև Caravan des dix mots միջոցառումը՝ իր հսկա խամաճիկներով, երգին, պարին ու թատրոնին նվիրված սեմինարներով, ֆրանսիացիների սիրելի պետանկ խաղով։
2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։
Ընթերցեք նաև.Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը