29 սեպտեմբերի 2018 - 13:29 AMT
Դիլիջանի թունելը երկկողմանի փակ է՝ մեքենայի հրդեհի պատճառով

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանայում, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։

Վարորդներին առաջարկվում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ Նախարարության կողմից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։