29 սեպտեմբերի 2018 - 15:10 AMT
Մարգարիտա Գասպարյանը հաղթել է Տաշքենդի մրցաշարում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձել է 225.000 մրցանակային ֆոնդով Տաշքենդի մրցաշարի հաղթող: Նա եզրափակչում վստահ հաղթանակ է տարել ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովայի նկատմամբ, հայտնում, է Vesti.ru-ն:

Հանդիպումը տևել է 1 ժամ, 1 րոպե: Գասպարյանը հաղթել է 6:2, 6:1 հաշվով:

Հաղթանակը Տաշքենդի մրցաշարում Գասպարյանին բերել է 280 վարկանշային միավոր, իսկ որպես պարգևավճար նա կստանա 43,000 դոլար:

Սա 24-ամյա Մարգարիտայի երկրորդ տիտղոսն է մարզական կարիերայի ընթացքում: