29 մայիսի 2008 - 16:35 AMT
Ուղիղ 10 տարի առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
10 տարի առաջ, 1998 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է Ազգային Ժողովի նախագահ Լորան Ֆաբիուսի ստորագրած օրինագծում:

2000 թվականի նոյեմբերի 7-ին նմանատիպ օրենք ընդունեց Ֆրանսիայի Սենատը: 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ ընդունեց, որով 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի ժխտումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո (56, 4 հազար դոլար) տուգանքով: