1 հոկտեմբերի 2018 - 18:25 AMT
Վարդան Մինասյանը նշանակվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը նշանակվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարզչի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել:

Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում: 2008-2011 թվականներին եղել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը: 2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: