1 հոկտեմբերի 2018 - 18:42 AMT
Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն կողմ է ԱԺ արտահերթ` բայց ոչ անհապաղ ընտրություններին

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ է արտահայտվել, բայց դեմ է դրանց անհապաղ անցկացմանը, հայտնում է «Երկիր Մեդիան»:

«Մենք ժամկետների հետ ունենք շատ հստակ մոտեցում, կան անհրաժեշտ քայլեր, որոնք կատարելու համար պետք է բավարար ժամանակ հատկացվի, մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք: Հիմա բանակցություններին ավելի հստակ կասենք: Ճիշտն այն կլինի, որ ճանապարհային քարտեզի շուրջ գանք համաձայնության»,- ասել է պատգամավորը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում են:

Նույն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քններակելու հարցը: