2 հոկտեմբերի 2018 - 17:14 AMT
Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018 Կամուրջներ» թեմային

2018-ի հոկտեմբերի 2-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջէ դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018 Կամուրջներ» թեմային:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների EUROPA միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:

Նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartorտպագրատանը` 40 000 տպաքանակով: Նամականիշիդիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է բնական կամուրջ, որը գտնվում էՀայաստանի Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: