
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ է կանչել համախոհներին։
Նա հորդորել է ցույցի հավաքվել անմիջապես ու նշել է, որ ակցիան՝ ինչպես նախկինում, խաղաղ է լինելու։
ՀՀԿ-ն արտահերթ նիստ է գումարել, նաև հայտնել է նա։
Պատճառը խորհրդարան բերված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծն է, որն ընդունման դեպքում հնարավորություն կտա տապալել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի հրաժարականից հետո։ Օրենքը հրապարակավ սատարել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ և այստեղ։