2 հոկտեմբերի 2018 - 20:17 AMT
ԱԺ-ն ընդունեց «հակահեղափոխական» օրենքը, խորհրդարանը շրջափակված է

ԱԺ-ն 67 կողմ ձայնով կողմ է քվեարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հակահեղափոխական որակված նախագծի օգտին։

Armtimes-ի հաղորդմամբ, կողմ են քվեարկել ՀՅԴ, ՀՀԿ ու «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։

ԱԺ-ից դուրս անցնում է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը։ Դեմիրճյան փողոցի ու Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ մուտքերը փակ են։