2 հոկտեմբերի 2018 - 21:33 AMT
ՀՅԴ-ն կառավարությունից հետ է կանչում իր նախարարներին

Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։

Այդ մասին «Երկիր մեդիային» հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

ՀՅԴ-ն կողմ է քվեարկել ԱԺ ներկայացրած «հակահեղափոխական օրենքին»։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կողմ քվեարկած բոլոր ուժերը պիտի քոքահան արվեն քաղաքական դաշտից։