30 մայիսի 2008 - 16:52 AMT
Թուրքիայի երկրի բնակչությունն այնքան էլ չի ցանականում դառնալ Եվրամիության անդամ
«301-րդ հոդվածում կատարվեցին փոփոխություններ: Ճիշտ է, ըստ եվրոպացի եւ թուրք փորձագետների, դրանք էական չեն: Սակայն եկեք չմոռանանք, որ նման տիպի օրենքները միանգամից չեն փոխվում, առավել եւս չեղյալ հայտարարվում: Դա տեւական գործընթաց է»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հավանականությանը, ապա նա չի գտնում, թե երկրի բնակչությունը դա ցանականում է:

«Ըստ սոցիոլոգիական հարցումների 2005թ. դեկտեմբերին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը կողմ էր բնակչության 75 տոկոսը, իսկ 2007-ի նոյեմբերին` ընդամենը 42 տոկոսը, եւ այդ թիվն էլ է նվազում: Կան նաեւ բազում այլ պատճառներ, թե ինչու Թուրքիան այլեւս այդքան էլ չի ձգտում անդամակցել Եվրամիությանը: Մեր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, Իսրայելի, Ռուսաստանի հետ: Այդ առումով Թուրքիան կարող է տարածաշրջանային տերություն դառնալ»,- ընդգծել է Այդինը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ