4 հոկտեմբերի 2018 - 12:05 AMT
Երևանում հոկտեմբերի 5-9-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-6-ը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:

Երևանում`հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: