4 հոկտեմբերի 2018 - 12:30 AMT
ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետներն ազատվել են աշխատանքից

Կառավարության հոկտեմբերի 4-ին նիստում ընդունված որոշումներով 5 մարզպետ ազատվել է պաշտոնից: Ազատված մարզպետները ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից էին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ-ում «հակահեղափոխական» օրենքի ընդունմանը հետևած խորհրդարանի շրջափակման ու ցույցի ժամանակ։ Պաշտոնը կպահպանի միայն փոխվարչապետ ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը՝ Փաշինյանի համաձայնությամբ։

Աշխատանքից ազատվել են Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ԲՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ), Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը (ԲՀԿ):

Ավելի վաղ աշխատանքից ազատվել էին նաև վերոնշյալ քաղաքական ուժերը ներկայացնող նախարարները: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ 6 նախարարներին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։