4 հոկտեմբերի 2018 - 16:25 AMT
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱԻ նախարար աշխատելու առաջարկը

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը: Այդ մասին ասել է ինքը պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը:

«Սիրով կաշխատեմ», - ասել է Ֆելիքս Ցոլակյանը։

Ավելի վաղ ԱԻ նախարարի պաշտոնից ազատվել էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը։

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրինագծի քվեարկությունից հետո Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել»: