4 հոկտեմբերի 2018 - 17:58 AMT
Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի հավաքականի խաղերին բռնաբարության մեղադրանքի պատճառով

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի խաղերին: 33-ամյա պորտուգալացին կենտրոնացել է ամերկուհի Քեթրին Մայորգիի կողմից հնչող բռնաբարության մեղադրանքների դեմ պայքարի վրա: Ռոնալդուն չի հայտագրված հավաքականի առաջիկա խաղերում, գրում է Associated Press-ը:

Հոկտեմբերի 11-ին պորտուգալացիները Ազգերի լիգայի շրջանակում հանդիպելու են Լեհաստանի հավաքականի հետ: 3 օրից թիմը Ֆերնանդո Սանտուշի ղեկավարությամբ ընկերական հանդիպում ունի Շոտլանդիայի հավաքականի հետ:

Ռոնալդուն հրապարակավ մեղադրվեց Մայորգային բռնաբարելու մեջ, որն իբր, տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Ֆուտբոլիստը մերժում է մեղադրանքները: Նա մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատարանում: