5 հոկտեմբերի 2018 - 15:12 AMT
Տոնոյանն՝ Արցախում. Հայկական զինված ուժերը պետք է ապահովեն մարտական բարձր պատրաստության աճ

Հայկական զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Արցախում:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախ է մեկնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը Արցախի հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել են հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Նա հավելել է նաև, որ խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել, ուստի, հաշվի առնելով այդ ամենը, հայկական զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ