Հոկտեմբերի 5-ին Երևանում լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված մոմերով երթ կանցկացվի:
Երթը կմեկնարկի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից ժամը 21:00-ին: Այն կշարունակվի դեպի Շառլ Ազնավուրի կեցավայր֊ թանգարան, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:
Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով:«Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով:Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերով: