2 հունիսի 2008 - 16:36 AMT
Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ի ծրագրային մոնիթորինգ է անցկացվելու
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հուլիսի 3-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Բերքաբեր գյուղի մերձակայքում (Տավուշի մարզ) անցկացվելու է հերթական մոնիթորինգը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նույն օրը Չինար գյուղում (Տավուշի մարզ) կայանալու է Անջեյ Կասպրչիկի մամլո ասուլիսը: