2 հունիսի 2008 - 18:09 AMT
Հայաստանը կարող է փրկել Ադրբեջանին անհետացումից
«20 տարի անց, երբ ադրբեջանական նավթի պաշարներն սպառվեն, Ադբեջանն անելանելի դրությունում կհայտնվի եւ կդառնա աշխարհի երեսի ամենամռայլ երկրներից մեկը»,- ասվում է PanARMENIAN.Net-ի կողմից ստացած Ջեք Մանուելյանի հոդվածում` «Ադրբեջանի մռայլ ապագան»: Հոդվածի հեղինակի կարծիքով, նման ճակատագրից խուսափելու միակ միջոցը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն ու համագործակցությունն է, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Միայն այդ դեպքում Հայաստանը պատրաստ կլինի օգնել Ադրբեջանին` դուրս ելք գտնել բարդ իրադրությունից:


Իր հոդվածում Ջեք Մանուելյանը մեջբերում է Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագետ-պրոֆեսոր Մայքլ Ռոսի խոսքերն այն մասին, որ «նավթի մեծ պաշարները կարող են ճգնաժամ առաջացնել երկրի քաղաքականության եւ տնտեսության բնագավառում եւ սրել էթնիկ դժգոհությունը»: Պրոֆեսոր Ռոսսի խոսքերով, գների կտրուկ թռիչքը 1970-ականներին բերել է խոշոր ֆինանսական միջոցներ, իսկ ապա բարդություններ է ստեղծե այն երկրների համար, որոնք նավթի մեծ պաշարներ ունեին: Պրոֆեսորի հաշվարներով, OPEC-ի (Organization of Petroleum Exporting Countries) երկրների կեսը 2005 թվականին կտրուկ աղքատացել է:


Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանը այլեւս երբեք չի վերադառնա անցյալին եւ ճգնաժամային պահին Ղարաբաղի հայերը կնախընտրեն դառնալ Ռուսաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքացիներ: Հեղինակի խոսքերով, այդ դեպքում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները եւս կձգտեն ռուսական քաղաքականություն ստանալ, իսկ Ադրբեջանը կվերանա Կովկասի քարտեզից: