2 հունիսի 2008 - 19:38 AMT
Սերգեյ Մարկեդոնով. Իրանը վերջերս փոխել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հօգուտ Բաքվի
Ադրբեջանա-իրանական հարաբերություններում կան դրական տեղաշարժեր, ինչը գրեթե անհնարին էր Հեյդար Ալիեւի օրոք: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Իրանը վերջերս փոխել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հօգուտ Բաքվի եւ, բնականաբար, հարաբերությունները ջերմացան: «Երկու երկրներն էլ բազմաթիվ ընդհանուր խնդիրներ ունեն. Կասպից ծոցը, Հարավային Ադրբեջանը: Ճիշտ է, քաղաքական գործիչները հասկանում են Հարավային եւ Հյուսիսային Ադրբեջանների միավորման անիրականությունը»,- ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ