8 հոկտեմբերի 2018 - 19:00 AMT
Գևորգյան. Կողմ եմ դեկտեմբերին ընտրություններին, ԱԺ-ն պետք է լուծարվի

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը լքած պատգամավոր Արթուր Գևորգյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանկան ընտրությունների անցկացմանը:

«Միանշանակ կողմ եմ 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո, մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, խմբակցությունը լքած Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանձնել պատրաստվող, սակայն անմիջապես խմբակցությունից դուրս գալու մտադրություն հայտանած Մարտուն Գրիգորյանը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: