9 հոկտեմբերի 2018 - 12:59 AMT
Intel-ը ներկայացրել է 9-րդ սերնդի Core պրոցեսորները

Ամերիկյան Intel ընկերությունը ներկայացրել է 9-րդ սերնդի Core պրոցեսորները:

Սարքերի նոր գիծն ընդգրկում է Intel Core i9-9900K պրոցեսորը, որն ընկերությունն անվանում է «աշխարհի լավագույն խաղային պրոցեսոր»: Այն բաղկացած է 8 միջուկից և 3,6 ԳՀց բազային հաճախականությամբ 16 հոսքերից, որի հաճախականությունը կարող է հասնել 5 ԳՀց, գրում է «Կոմերսանտը» The Verge-ի վրա հղումով:

Նաև ցուցադրվել են Core i7-9700К (8 միջուկ, հաճախականությունը 3,6 ԳՀց) և Core i5-9600К (6 միջուկ, հաճախականությունը 3,7 ԳՀց) պրոցեսորները:

Core i5-9600K-ի գինը կլինի $262, Core i7-9700К-ը կարժենա $374, իսկ Core i9-9900К-ը՝ $488: Նախնական պատվերները ընդունվում են հոկտեմբեի 8-ից, վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին: