10 հոկտեմբերի 2018 - 12:32 AMT
Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարդանյանը հրաժարական է տվել։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները նույնպես ազատվել են պաշտոնից: