10 հոկտեմբերի 2018 - 17:57 AMT
Մխիթարյան. Ամբողջությամբ կենտրոնացած եմ ՀՀ հավաքականում խաղի վրա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ ամբողջությամբ կենտրոնացած է հավաքականում խաղի վրա: Այդ մասին նա գրել է Instagram-ում:

«Ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի վրա»,-գրել է Մխիթարյանը:

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ սկսել է պատրաստվել Ջիբրալթարի և Մակեդոնիայի հետ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք հանդիպումներին: