«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները հայտնաբերել են 3368 ապօրինի ջրագիծ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ 314 ջրազրկման խախտման դեպք է հայտնաբերվել, երբ ընկերության կողմից ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին, 1800 դեպք էլ արձանագրվել է կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ:
Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է ներդրումային ծրագրերի՝ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ:
Ընկերությունն ունի 550,000 ակտիվ բաժանորդ: